Եթե մի օր Թուրքիան քանդվի, ապա դա կլինի ոչ թե զենքի միջոցով, այլ ինքնության խնդրի.ուշագրավ այս միտքը պատկանում է հանգուցյալ Հրանտ Դինքին:Այս համատեքստում ամենևին էլ պատահական չէր, որ Թուրքական պատմական ընկերության նախագահ, պալատական պատմաբան Յուսուֆ Հալաչօղլուի` սույն թվականի օգոստոսի 18-ին Կեսարիա քաղաքում կայացած սիմպոզիումի ժամանակ կրոնափոխ հայերի մասին արտահայտած մտքերն անմիջապես լայն արձագանք գտան թուրքական մամուլում և քաղաքական, գիտական, մտավորական շրջանակներում: Հիշյալ սիմպոզիումում Հալաչօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի քրդերի մեծ մասն ունի թուրքմենական ծագում, իսկ ալևի քրդերն իրականում կրոնափոխ հայեր են, որոնք առերես իսլամ են ընդունել և փոխել իրենց անունները` 1915թ. տեղահանությունից ազատվելու համար. Այսօր բազմաթիվ մարդիկ, որոնք հայտնի են որպես քուրդ ալևի, ցավոք սրտի, հավատափոխ հայեր են: Մեր երկիրը մասնատել ձգտող PKK և TIKKO8 ահաբեկչական կազմակերպության անդամներից շատերը հենց այս հայերն են: Այսինքն, ինչպես և մենք կարծում էինք, PKK-ն և TIKKO-ն իրականում քրդական շարժումներ չեն:Այս խոսքերն անմիջապես ունեցան տարաբնույթ արձագանքներ: Բազմաթիվ կառույցներ, քաղաքական գործիչներ, կազմակերպություններ հանդես եկան ի պաշտպանություն ՙհալածյալ Հալաչօղլուի և ընդդեմ նրա նկատմամբ Լինչի դատաստանի: Հալաչօղլուի դեմ հանդես եկան մի շարք ալևիական կազմակերպություններ, մտավորականներ, պատմաբաններ` նրան որակելով PKK–Քրդական բանվորական կուսակցություն, TIKKO–Թուրքիայի բանվորների և գյուղացիների ազատագրության բանակ, որը ձախ ծայրահեղական կազմակերպություն է, ռասիստ, ոչ օբյեկտիվ և անհիմն խոսող գիտնական:Օրինակ, հայտնի գրող և լրագրող Մուրաթ Բելգեն արտահայտեց այն միտքը, թե իսլամ ընդունելու միջոցով փրկված այդ հայերի նման քայլը պատկերացում է տալիս, թե ինչ է եղել նրանց հետ, ովքեր չեն դիմել այդ քայլին:Փորձելով հակադարձել իր դեմ սկսված քննադատության ալիքը` Հալաչօղլուն հավելեց նաև, որ ունի իսլամացած հայերի ցուցակը և տիրապետում է նրանց մասին մանրամասն տվյալների: Իմ ձեռքին կան 100 հազար կրոնափոխ հայերի մասին մանրամասներ. նրանց նախկին հայկական անունը, թուրքական անունը, բնակության վայրը և այլն,–հայտարարել է նա` միևնույն ժամանակ ասելով, որ դա չպետք է ընկալվի որպես սպառնալիք: Բացի այդ, ըստ Հալաչօղլուի` ինքը և իր ղեկավարած Թուրքական պատմական ընկերությունը Հայոց ցեղասպանության պնդումների դեմ մի ամրոց են, և ներկայումս նա իր աշխատանքներում փորձում է տալ հայկական կողմի այն հարցի պատասխանը, թե ուր են մինչև 1915թ. այդ տարածքներում ապրող 1.500.000 հայերը: Պատմակեղծարարը գտնում է, որ իսլամացած հայերի մասին իր այդ գիտական աշխատանքը հենց այս հարցի պատասխանն է, և մատնացույց անելով մահից փրկվելու համար ստիպված իսլամ ընդունած հայերին` ասում է. ՙԱհա այդ անհետացած հայերը, նրանք չեն կոտորվել, և նշանակում է, որ հայկական կողմը մինչև այսօր սուտ է խոսել: Իմ ասածներն ուղղակի ոչնչացնում են հայկական սփյուռքի պնդումները: Թուրքիայում ապրող իսլամացած հայերի խնդիրը մի կարևոր մասն է կազմում էթնիկ ինքնության պրոբլեմի, և բնական է, որ թուրքական պետական քարոզչամեքենան ամեն կերպ փորձում է այդ թեման օգտագործել հօգուտ իրեն: Ավելորդ չէ նշել, որ իսլամացած հայերի խնդրի այսօրինակ շահարկումը, փաստերի խեղաթյուրումը և նման անտրամաբանական եզրակացության հանգելը սպասելի էին շատերի, համենայնդեպս` մասնագետների համար: Սակայն, կարևոր է դիտարկել, որ Հալաչօղլուի պնդումները լուրջ չեն ընկալվում նաև որոշ թուրք պատմաբանների կողմից, և կարծում ենք` այստեղ ավելորդ չէ մեջբերել հայտնի թուրք պատմաμան Թաներ Աքչամի հետևյալ միտքը. 1915 թվականին իրենց կյանքը փրկելու համար որոշ հայեր ընդունել են մուսուլմանություն: Սրան սկզբնապես թույլտվություն է տրվել, սակայն հետո, երբ գնալով ավելի մեծ թվով հայեր սկսեցին իսլամ ընդունել, հատուկ հրամանով արգելվեց կրոնափոխությունը: Ավելին, օսմանյան արխիվներում պահպանվել են ժամանակի բարձրաստիճան շատ թուրք պաշտոնյաների, առավելապես ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի, Հայոց ցեղասպանության տարիներին հայերի կրոնափոխությանը վերաբերող հրամանները և գրագրությունը: Այսպես, 1915թ. հուլիսի 1-ին տարμեր նահանգապետարաններ և գավառապետարաններ ուղարկած հրամանում Թալեաթը պահանջում է հաշվի չառնել կրոնափոխությունը և նախապես որոշված վայրեր աքսորել նաև իսլամ ընդունած հայերին:Թուրքիայի ՙՓերի՚ հրատարակչության սեփականատեր Ահմեթ Օնալը, ով ծնվել է Բինգյոլի Քըղի գավառի, ներկայումս Դոշլուջե անունով, նախկին հայկական Սըղանք գյուղում և որի տատը հայուհի է, հաստատելով այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ժամանակ իրոք որոշ հայեր իսլամ ընդունելու միջոցով փրկել են իրենց կյանքը, ասում է. Իհարկե, որոշ հայեր փրկվել են` ներկայանալով քուրդ ալևի: Օրինակ, Դերսիմի Մալազգիրթ գավառի Գարսանլար աշիրեթում կան հայեր, որոնք ողջ են մնացել, քանի որ ներկայացել են որպես քուրդ ալևի, սակայն այս փաստը հնարավոր չէ ընդհանրացնել: Իսկ Թուրքիայում մեծ ճանաչում ունեցող ՙԹոփլումսալ թարիհ ամսագրի նախկին խմμագիր Օսման Քոքերը նշում է, որ հայերն իսլամացվել են ոչ միայն 1915թ., այլև սկսած այն ժամանակվանից, երμ թյուրքերը հայտնվել են Անատոլիայում: Քոքերը նույնպես անհիմն է համարում Հալաչօղլուի պնդումները և կարծիք հայտնում, որ առնվազն անլուրջ է կարծել, թե հայերը կարող էին փրկվել այդպիսի պարզունակ միջոցով, այն է` հայտարարելով, թե քուրդ են կամ ալևի: Ըստ նրա` պետությունը մանրամասն գիտեր, թե որ գյուղերն են հայկական, որոնք` քրդական: Քոքերը պնդում է նաև, որ հայ կանանց և որբերի իսլամացումը այն ժամանակվա պետական քաղաքականության բաղկացուցիչ մասն է եղել:Հայտնի փաստ է, որ որոշ հայեր իսլամ ընդունելու միջոցով փրկվել են կոտորվելուց, բայց Հալաչօղլուի պնդումները, թե այդպիսով հայերն ազատվել են կոտորածից և ցեղասպանություն չի եղել` դուրս է ոչ միայն գիտականության, այլև` տրամաμանության սահմաններից:Գալով քուրդ ալևիների, զազաների շրջանում կրոնափոխ հայերի առկայության խնդրին` նշենք, որ դա հաստատող փաստեր կան, և 1915թ. Հայոց ցեղասպանության տարիներին, իրոք, բազմաթիվ հայեր (տարμեր տվյալներով` 20-50 հազար) ապաստան են գտել Դերսիմի ալևիների մոտ:Հատկապես Դերսիմի ընտրությունը, ըստ տարբեր հեղինակների, պայմանավորված էր այն հանգամանքով, որ պատերազմի մեջ գտնվող օսմանյան μանակը շատ մեծ վերահսկողություն չի ունեցել այդ տարածքների վրա, ինչն էլ հնարավորություն է տվել տեղացիներին պատսպարել հայերին: Թուրքիայի դերսիմցի ալևիների հետ մեր անձնական շփումների արդյունքում տեղեկացել ենք, որ, օրինակ, մինչև այսօր էլ նրանց շրջանում տարածված է մի դարձվածանման միտք` Մեր տան հայը, որը կարելի է ընդունել հայերին իրենց տներում ապաստան տալու ուղղակի վկայություն և հիշողություն: Ուշադրության արժանի է նաև Հալաչօղլուի հայտարարության առաջացրած արձագանքների մեկ այլ նրբերանգ ևս: Պատմակեղծարարը հայտարարել էր, որ ունի հայ հավատափոխների ցուցակները, որոնք պատրաստվել են բծախնդրությամբ, ավելին` ՙպետությունը տուն առ տուն շրջելով արձանագրել է այս մարդկանց: Հարցը հետաքրքիր ենթատեքստ է ձեռք μերում նաև այն պատճառով, որ Հալաչօղլուն խուսափում է նշել կոնկրետ աղբյուրը: Բնականաբար, հարց է ծագում. եթե այդ մարդկանց արձանագրել է պետությունը, ապա դա պետք է արված լիներ պետական օղակների և դրանց հատկացված գործառույթների միջոցով: Իսկ մարդկանց արձանագրելու ընդունված տարբերակներից է մարդահամարը:Ինչպես վկայում են տարբեր փաստեր, թուրքական պետությունը միշտ ուշադրության կենտրոնում է պահել կրոնափոխ կամ ծպտյալ հայերի խնդիրը և պարբերաբար մանրամասն ուսումնասիրություններ իրականացրել:Հայտնի է, որ Թուրքիայում առաջին անգամ մարդահամար անցկացվել է 1927թ., որից հետո` սկսած 1935թ.-ից, որոշում է ընդունվել մարդահամար անցկացնել հինգ տարին մեկ: Սակայն, թուրքական աղբյուրներում հանդիպում ենք տվյալների, որոնք ապացուցում են, որ, օրինակ, 1935թ. Թուրքիայում անցկացվել են նաև կրկնակի մարդահամարներ: Այսպես, թուրքական ՙՌեֆերանս՚ թերթի 2007թ. սեպտեմμերի 8-ի համարում, Բահադիր Օզգյուրի վերլուծական հոդվածում, մեջբերված են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արձանագրությունների մատյանում պահվող հետևյալ փաստերը. 1934թ. մայիսի 29-ին Թուրքիայի մեջլիսն ընդունել է թիվ 2465 օրենքը, որով նախատեսվում էր 1935թ. մարդահամար անցկացնել: Սակայն, ուշագրավ է, որ դրանից մոտ մեկ ամիս անց նույն մեջլիսն ընդունել է թիվ 2576 օրենքը ՙգաղտնի բնակչության՚ մարդահամարի մասին, որն ուժի մեջ է մտել նույն թվականի հունիսի 15-ին: Այսպիսով, անցկացվել է երկու տեսակի մարդահամար, և ՙգաղտնի բնակչության՚ մարդահամարն ավարտվել է 1935թ. հուլիս ամսին, իսկ համընդհանուր՚-ն անցկացվել է նույն թվականի հոկտեմբերին: Վերոնշյալ օրենքը բաղկացած է եղել 12 հոդվածից,որոնցից առաջինը պահանջում էր, որ բոլորը 1,5 ամսվա ընթացքում տեղեկացնեն իրենց տանը կամ ենթակայության տակ գտնվող գաղտնի բնակչության մասին, չորրորդ հոդվածը 1-10 լիրա պատիժ էր սահմանում ճիշտ տեղեկություն չտվողների համար: Բնականաբար, ՙգաղտնի բնակչության՚ մարդահամար անցկացնելու պաշտոնական պատճառաբանությունը բավական տրամաբանական էր, և չենք էլ բացառում, որ այդ մարդահամարներն իրոք ունեցել են նաև զուտ μնակչության իրական քանակը որոշակիացնելու նպատակ: Սակայն միամտություն կլինի կարծել, թե այս ՙգաղտնի բնակչության՚ մարդահամարի ընթացքում լրացուցիչ չի ճշգրտվել մուսուլմանների մոտ ապաստանած կամ հետագայում իսլամ ընդունած հայերի թվաքանակը: Պետության կողմից մանրամասն փաստեր հավաքելը, հատկապես Դերսիմ նահանգում ապրող կրոնափոխ հայերի մասին, մեր կարծիքով` ունեցել է կոնկրետ նպատակ: Հայտնի է, որ 1938թ. թուրքական պետությունը կազմակերպել է կոտորած Դերսիմում, և պատմելով այդ մասին` մեր զրուցակից դերսիմցի շատ ալևիներ մեջբերում էին իրենց ավագներից ու կոտորածի ժամանակակիցներից լսածները, որոնց համաձայն` այդ ժամանակ թուրքական բանակի թիվ մեկ թիրախը 1915թ. այնտեղ ապաստան գտած հայերն էին: Ինչպես նշեց մի տարեց զրուցակից. ՙ1915թ. կիսատ թողածը շարունակեցին 1938թ., և այդ կոտորածի ժամանակ սպանվեցին բավական մեծ թվով կրոնափոխ հայեր:Նույն Թաներ Աքչամը նշում է, որ թուրքական պետությունը հենց սկզբից է միջոցներ ձեռնարկել ցեղասպանության տարիներին իսլամ ընդունած հայերին հետագայում տարբերակելու համար, և, օրինակ, համապատասխան մարմիններից պահանջվել է գրանցամատյաններում այդ հայերի անունների դիմաց հատուկ նշումներ անել և անձնագրերը լրացնել այնպես, որպեսզի հասկացվի նրանց հավատափոխ լինելը: Բնականաμար, դժվար է այս կարծիքի հետ չհամաձայնելը, քանի որ Հայոց ցեղասպանությունն ամենայն մանրամասնությամμ ծրագրել և իրականացրել է թուրքական պետական մեքենան: Միաժամանակ, անվիճելի է այն իրողությունը, որ Թուրքիայում հայերը` լինեն բացահայտ, ծպտյալ թե իսլամացած, միշտ գտնվել են պետության լուրջ հսկողության ներքո և ընկալվել որպես պոտենցիալ վտանգ: Սա է փաստում նաև մի ուշագրավ տվյալ, որը μոլորովին վերջերս հայտնվեց թուրքական մամուլում: Հայտնի է, որ 1980թ. սեպտեմբերի 12-ին Թուրքիայում իրականացվեց ռազմական հեղաշրջում և իշխանությունն անցավ բարձրաստիճան զինվորականներից կազմված Ազգային անվտանգության խորհրդի ձեռքը, որը տեղերում նշանակեց արտակարգ դրության հրամանատարներ, որոնք օժտված էին անսահմանափակ լիազորություններով£ Թուրքական ՙՌադիկալ՚ թերթի սույն թվականի հոկտեմμերի 4-ի համարում տպագրված հոդվածում մեջμերված է 1982թ. սեպտեմբերի 8-ի թվագիր մի փաստաթուղթ, որով արտակարգ դրության հրամանատարությունն անվտանգության ծառայությունից պահանջում է տարածքներում ստուգել, թե արդյոք կան հայեր կամ հայկական ծագմամբ մարդիկ, և եթե կան, ապա արձանագրել նրանց ու վերցնել հսկողության տակ: Նույն հոդվածում թուրքական անվտանգության ծառայության նախկին մի աշխատակից խոստովանում է. ՙԱրտակարգ դրության հրամանատարությունից մեզ գրավոր հրաման եկավ: Մենք ուսումնասիրեցինք մեր պատասխանատվության տակ եղած շրջանը, հարցրինք, թե արդյոք այնտեղ կան հայկական ծագում ունեցող քաղաքացիներ:Արտակարգ դրության ժամանակաշրջանն էր, μոլորը վախենում էին, և քանի որ հայերը համարվում էին անջատողական, ուստի ոչ ոք չէր համարձակվում թաքցնել, և եթե կային, ապա հայտնում էին:Հետաքրքիր և կարևոր է դիտարկել Թուրքիայի կրոնափոխ հայերի խնդրի հրապարակայնացման արդեն նկատվող արձագանքները հենց իսլամացած հայերի շրջանակներում: Տասնամյակներ շարունակ իրենց իրական ինքնությունը թաքցրած կրոնափոխ հայերը կամ ավելի են ինքնամեկուսանում, կամ էլ հակառակը` գոտեպնդվում են այս ընդհանուր ալիքից, և նրանց գիտակցության մեջ որոշակի գործընթաց է սկսվում: Հենց դա են վկայում կրոնափոխ հայերի շրջանում վերջերս նկատվող որոշ երևույթներ: Արդեն բավական վաղուց է, որ Ստամբուլում տպագրվող ՙԱկոս՚ շաբաթաթերթում հանդիպում են տարբեր հայտարարություններ, պատմություններ, որոնք կապված են կրոնափոխ հայերի հետ: Նրանցից շատերը համարձակություն են ունենում հրապարակել իրենց ընտանիքների պատմությունները և փնտրել ազգականներին:Կրոնափոխ հայերի ինքնախոստովանական պատմությունները դարձել են նաև թուրքական մամուլի հետաքրքրության առարկան: Օրինակ, ՙՅենի Աքթուել՚ հանդեսի վերջին` 116 և 117-րդ համարներում տեղ է գտել մի նյութ, որտեղ ներկայացված կոնկրետ մարդիկ համարձակություն են ունենում խոստովանել իրենց հայկական ծագման մասին, և քանի որ նրանց խոսքերը փաստացի հաստատումն են այն տեսական պնդումների, որ մենք ներկայացրել ենք, ուստի հարմար ենք գտնում մեջբերել դրանցից մեկը: Այսպես, համշենցի Քամիլ Մութին, ով 25 տարի զբաղվում է փաստաբանությամբ, ասում է. ՙՈմանք պնդում են, թե համշենցիները Միջին Ասիայից եկած թյուրքական ցեղերից են, սակայն ես կարծում եմ, որ դա այդպես չէ՚, և շարունակելով իր միտքը` որպես հայկական ծագում ունենալու ամենացայտուն գործոն է ներկայացնում լեզուն, այսինքն` Համշենի բարբառը, որը դեռ օգտագործվում է: Ըստ նրա` համշենցիների մեծ մասը, գոնե արտաքուստ, մերժում է իր հայ լինելու մասին պնդումները, և դա կապված է այն հանգամանքի հետ, որ Թուրքիայում հայ լինելը կամ հայկական ծագում ունենալն ընկալվում է որպես վիրավորանք:Մինչ այժմ շարունակ ուրիշներն են մեր անունից խոսել: Պետք է ի հայտ հանել համշենցիների հայկական ծագում ունենալու մասին իրականությունը և տեր կանգնել այդ իրականությանը: Սակայն, մեր ժողովուրդը վախենում է հասարակության կողմից օտարացվելուց, և մեր հայկական ծագում ունենալը չպետք է պատճառ դառնա, որ մեզ մեկուսացնեն,– գտնում է համշենցի փաստաբան Քամիլ Մութին:Ինչպես ցույց են տալիս վերոնշյալ փաստերը, Թուրքիայում կրոնափոխ հայերի խնդրի հրապարակայնացումը պատճառ է դառնում տարաբնույթ և, միևնույն ժամանակ, հետաքրքիր բացահայտումների: