Форма входа

Поиск

Календарь

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Мини-чат

Circle.Am
Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources




Пятница, 29.03.2024, 11:35
Приветствую Вас Гость | RSS
Երկրի Զավակներ Հ.Հ.Մ Дети Ергира
Главная | Регистрация | Вход
Главная » 2010 » Февраль » 15 » Հայաստան հավաքականը պարտվեց. Երևանում աշխարհի գավաթի համար կպայքարեն Իրանն ու Թուրքիան
00:54
Հայաստան հավաքականը պարտվեց. Երևանում աշխարհի գավաթի համար կպայքարեն Իրանն ու Թուրքիան

Հայաստան հավաքականը պարտվեց. Երևանում աշխարհի գավաթի համար կպայքարեն Իրանն ու Թուրքիան

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 3:4 հաշվով ցավալի պարտություն կրեց Իրանի ընտրանուց և զրկվեց եզրափակիչ մտնելու հնարավորությունից: 

Մրցակցության մեկնարկում մինչև 55 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոման Ամոյանը, ով մեր ազգային թիմի առաջատարներից մեկն է, պարտության մատնեց Մոհամմադ Ֆաղիրիին և վերջնարդյունքում հաղթանակի հույս արթնացրեց: 

Ցավոք, հաջորդ երկու` 60 կգ և 66 կգ քաշային կարգերում հանդես եկող հայ մարզիկները չկարողացան հաջողության հասնել. Վահան Ջուհարյանը զիջեց Օմիդ Նորոզիին, իսկ Արման Ադիկյանը` Մորադ Սաեդի Աբդվալիին: Այնուհետև հայաստանյան ընտրանին մինչև դիմակայության ավարտը հայտնվեց հետապնդողի կարգավիճակում: Ճիշտ է` 74 կգ քաշային կարգը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը հավասարեցրեց հաշիվը` առավելության հասնելով Համիդ Ռեյհանիի նկատմամբ, սակայն մեր թիմին ավելին անել, ցավոք, չհաջողվեց: 84 կգ և 96 կգ քաշային կարգերում Դենիս Ֆորովն ու Արման Գեղամյանը պարտվեցին համապատասխանաբար Հաբիբոլա Ախլաղիին և Ամիր Ալի Աքբարիին, և Իրանի ընտրանին վերջին գոտեմարտից առաջ ապահովեց հաղթանակը: 

120 կգ քաշային կարգում Հայաստանի դրոշի տակ հանդես եկող Յուրի Պատրիկեևը հաղթեց Ասգարի Բաշիր Դարզի Բաբաջանզադեին, սակայն սա սոսկ մխիթարանքի հաղթանակ էր և այլևս չէր կարող փոխել իրերի դրությունը:
Այսպիսով` «Ա» խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորեց Իրանի հավաքականը և այսօր երեկոյան աշխարհի գավաթը կվիճարկի Թուրքիայի ընտրանու հետ եզրափակիչ մրցամարտում: Ի դեպ, թուրքերը երրորդ տուրում 5:2 հաշվով պարտության մատնեցիչ Վրաստանի գլխավոր թիմին և կրկին 100 տոկոսանոց արդյունքով գլխավորեցին խմբի մրցաշարային աղյուսակը:

13.02.2010
09:30
«Ա» գորգ 
Իրան-Կուբա 5:2
Նորդիք-Հայաստան 0:7
«Բ» գորգ
Թուրքիա-Հունգարիա 6:1
Ռուսաստան-Վրաստան 6:1
15:30- բացման հանդիսավոր արարողություն
16:30
«Ա» գորգ 
Իրան-Նորդիք 6:1
Կուբա-Հայաստան 0:7
«Բ» գորգ
Թուրքիա-Ռուսաստան 5:2
Հունգարիա-Վրաստան 2:5

14.02.2010
10:00
«Ա» գորգ 
Իրան-Հայաստան 4:3
Կուբա-Նորդիք 4:3
«Բ» գորգ
Թուրքիա-Վրաստան 5:2
Հունգարիա-Ռուսաստան

Հանդիպում 5/6 տեղերի համար
17:45
«Ա» գորգ
Հանդիպում 3/4 տեղերի համար
Եզրափակիչ
Պարգևատրման հանդիսավոր արարողություն

Просмотров: 854 | Добавил: Goro | Рейтинг: 1.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Copyright MyCorp © 2024